Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ article 5 ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՏևՈՐՈՒՄԸ. 1. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման, լճում ու նրա ջրհավաք ավազանում տնտեսական և այլ գործունեության կարգավորման նպատակով իրականացվում է էկոլոգիական գոտևորում: Էկոլոգիական գոտիների սահմաններում գտնվող հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակը ենթակա չէ փոփոխության, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 2. Սևանա լճի, նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների օգտագործման, ինչպես նաև ջրհավաք ավազանում ընդգրկված վարչական տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` Սևանա լճի էկոհամակարգի բնականոն գործունեությունն ապահովող պահանջների և էկոլոգիական գոտիների համար նախատեսված ռեժիմների պահպանմամբ: Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի հատուկ պահպանվող տարածքների ռեժիմները և գոտիների սահմանները, ինչպես նաև Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում տնտեսական գործունեության իրականացման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում. 3. Սևանա լճի անմիջական և ոչ անմիջական էկոլոգիական գոտիների սահմաններում, ըստ տարածքի գործառնական բնույթի, տարանջատվում են հետևյալ ենթագոտիները. ա) հատուկ պահպանվող տարածքներ` բնապահպանական և բնօգտագործման արգելոցային ռեժիմով. բ) սահմանափակ (նպատակային) օգտագործման տարածքներ` բնապահպանական և բնօգտագործման արգելավայրային ռեժիմով. գ) տնտեսավարման ազատ ռեժիմով տարածքներ` օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված բնօգտագործման նորմերով: |