Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ article 15 Հաշվեքննիչ պալատի արտաքին աուդիտը. 1. Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են ամենամյա արտաքին աուդիտի՝ մրցութային հիմունքներով ընտրված՝ միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպության կողմից՝ աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում նոր մրցույթում գնման գործընթացին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գործող աուդիտորական բոլոր կազմակերպությունները. 3. Միևնույն արտաքին աուդիտորական կազմակերպությունը չի կարող ավելի քան երեք տարի անընդմեջ իրականացնել Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունների ամենամյա արտաքին աուդիտը. 4. Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունների արտաքին աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպության մրցույթը կազմակերպում է Ազգային ժողովի աշխատակազմը՝ «Գնումների մասին» օրենքին համապատասխան. 5. Յուրաքանչյուր տարի Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվություններին կից հրապարակվում է դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: |