FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  17

Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասը գրավ դնելը.
1. Ընկերության մասնակիցն իրավունք ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը (դրա մասը) գրավ դնել, եթե դա արգելված չէ ընկերության կանոնադրությամբ.
2. Ընկերության մասնակցի գրավ դրված բաժնեմասի (դրա մասի) վրա բռնագանձում տարածվում է սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով.
3. Ընկերության մասնակցի բաժնեմասը, մինչև դրա լրիվ վճարումը, կարող է գրավ դրվել միայն այն մասով, որն արդեն վճարված է.
4. Ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքը ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14.1-ին գլխով նախատեսված հիմքերով: Ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքը գրանցվում է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: