FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  133

Հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը պահպանելու պարտականությունը.
1. Օպերատորը, նրա մարմինները, դրանց ղեկավարները և այլ աշխատակիցներ պարտավոր են անորոշ ժամկետի ընթացքում պահպանել և երրորդ անձանց հասանելի չդարձնել այն տեղեկատվությունը, որը նրանք ձեռք են բերել իրենց պաշտոնական պարտականությունների կատարման, օպերատորի գործունեության կամ սույն օրենքի 140-րդ հոդվածով նախատեսված` Կենտրոնական բանկի հետ օպերատորի համագործակցության կապակցությամբ, եթե տեղեկատվությունը ենթակա չէ հրապարակման՝ օրենքի, այլ իրավական ակտերի կամ շուկայի կանոնների համաձայն.
2. Օպերատորի համապատասխան մարմինը, դրա ղեկավարները և այլ աշխատակիցները սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները հայտնում են օպերատորի այլ մարմնին, ղեկավարներին կամ այլ աշխատակիցների՝ օպերատորի կանոնադրությամբ կամ այլ ակտերով սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև այդ տեղեկությունները պահպանելու պարտականություն ունեցող երրորդ անձանց՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով: