FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը.
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Դիլիջան քաղաքային բնակավայրի տարածքում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացումն արգելվում է մինչև սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծի (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագծի (նախագծերի) հաստատումը: Սույն մասով սահմանված ոչ բնակելի տարածքների օրինականացումն իրականացվում է սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծի (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագծի (նախագծերի) հաստատումից հետո՝ դրանցով սահմանված չափանիշներին համապատասխանության դեպքում.
3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական թույլտվություններ չստացած և առանց թույլտվության տարածքների ինքնակամ կառուցապատման օրինականացումն արգելվում է: Սույն մասով սահմանված դրույթներին չհամապատասխանող կառուցապատված տարածքները ենթակա են քանդման կառուցապատողի կողմից կամ հարկադրաբար՝ նրա միջոցների հաշվին.
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների կառուցապատողներին անհատական ծանուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նախկինում տրամադրված ընդերքօգտագործման, Էլեկտրաէներգիայի արտադրության գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաև կառուցման փուլում գտնվող փոքր հիդրոէլեկտրակայանները շարունակում են իրենց գործունեությունը.
6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը վեց ամսվա ընթացքում իրականացնում է շահագործվող և շահագործման ենթակա հանքավայրերի, ինչպես նաև շահագործվող, կառուցման ընթացքում գտնվող և կառուցման թույլտվություն ունեցող էլեկտրաէներգիա արտադրող հիդրոէլեկտրակայանների ուսումնասիրություն, գույքագրում և ըստ անհրաժեշտության ձեռնարկում է օրենսդրական կամ վարչական միջոցառումներ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

7. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ծրագրերի նախագծերը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ներկայացնելու, հավանության արժանացնելու և ծրագրերի նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
8. Սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված հարկային արտոնությունների կիրառության կարգը (ներառյալ՝ արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝
    1) մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում են Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագիծը (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագիծը (նախագծերը).
    2) մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում է Դիլիջան քաղաքային բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը.
    3) երկու տարվա ընթացքում սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում են Դիլիջան համայնքի գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերը, գոտիավորման նախագծերը և քաղաքաշինական կանոնադրությունները: 2015 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-103-Ն