FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  18

Տարածական տվյալների և մետատվյալների տրամադրումը, տարածումը, փոխանակումը ցանցային (առցանց) ծառայությունների և տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով.
1. Տարածական տվյալներ ստեղծող և տնօրինող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով ապահովում են տարածական տվյալների և մետատվյալների տրամադրման, տարածման և փոխանակման առնվազն հետևյալ առցանց ծառայությունները.
    1) որոնման ծառայություն.
    2) դիտման ծառայություն.
    3) ներբեռնման ծառայություն.
    4) փոխակերպման ծառայություն.
    5) էլեկտրոնային գործարքների վարման ծառայություն.
2. Որոնման ծառայությունների համար երաշխավորվում են առնվազն հետևյալ որոնման չափանիշները.
    1) հիմնաբառ.
    2) տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների դասակարգում.
    3) աշխարհագրական դիրք (կոորդինատ).
    4) որակի չափանիշ.
3. Ծառայությունները պետք է հրապարակայնորեն հասանելի լինեն էլեկտրոնային ցանցերի միջոցով: