Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 243 «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի բովանդակությունն ու կիրառումը. 1. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը օտարերկրյա ապրանքների և Միության ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան այդպիսի ապրանքներն անմաքս առևտրի խանութներում գտնվում և իրացվում են մանրածախ առևտրի ձևով՝ առանց օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման, այդպիսի մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և այդպիսի մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց օգտագործման պայմանների պահպանման դեպքում. 2. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները իրացվում են՝ 1) Միության մաքսային տարածքից մեկնող ֆիզիկական անձանց. 2) Միության մաքսային տարածք ժամանող ֆիզիկական անձանց. 3) մեկ անդամ պետությունից մեկ այլ անդամ պետություն մեկնող ֆիզիկական անձանց և մեկ անդամ պետությունից մեկ այլ անդամ պետություն մուտք գործող ֆիզիկական անձանց. 4) Միության մաքսային տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, միջազգային կազմակերպություններին կից պետությունների ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին կամ դրանց ներկայացուցչություններին, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամներին, հյուպատոսական պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամներին, որոնք ապրում են նրանց հետ, միջազգային կազմակերպություններին կից պետությունների ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների անձնակազմին (աշխատակիցներին, պաշտոնատար անձանց). 5) այլ կազմակերպություններին կամ դրանց ներկայացուցչություններին և անձնակազմին, եթե այդպիսի իրացումը նախատեսվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում տեղակայված են այդ կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները. 3. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները իրացվում են սույն հոդվածի 2-րդ կետի 1-3-րդ ենթակետերում նշված անձանց, Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում գործող անմաքս առևտրի խանութներում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 243 4. Ապրանքների իրացումը՝ սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց թույլատրվում է Միության մաքսային սահմանով ապրանքների՝ օդային և ջրային տրանսպորտով տեղափոխման վայրերում գործող անմաքս առևտրի խանութներում, իսկ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում՝ նաև Միության մաքսային սահմանով ապրանքների՝ այլ տեսակի տրանսպորտով տեղափոխման վայրերում: Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրերի ցանկը, որտեղ թույլատրվում է ապրանքների իրացումը՝ սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց, սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ. 5. Ապրանքների իրացումը՝ սույն հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց թույլատրվում է Միության մաքսային սահմանով ապրանքների՝ օդային տրանսպորտով տեղափոխման վայրերում գործող անմաքս առևտրի խանութներում. 6. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները իրացվում են սույն հոդվածի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված անձանց, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված անմաքս առևտրի խանութներում. 7. Միության՝ «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված, սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ֆիզիկական անձանց իրացված ապրանքները կորցնում են Միության ապրանքների կարգավիճակը: Միության՝ «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված, սույն հոդվածի 2-րդ կետի 2-5-րդ ենթակետերում նշված անձանց իրացված ապրանքները պահպանում են Միության ապրանքների կարգավիճակը: «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված, սույն հոդվածի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված անձանց իրացված օտարերկրյա ապրանքներն այդպիսի իրացումից հետո ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ. 8. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը չի կիրառվում այն ապրանքների նկատմամբ, որոնց շրջանառությունն արգելված է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում գտնվում է անմաքս առևտրի խանութը: Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այլ ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ չի կիրառվում «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 243 9. Առանց «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ անմաքս առևտրի խանութներում կարող են տեղադրվել և օգտագործվել այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են անմաքս առևտրի այդ խանութների գործառումն ապահովելու համար: |