FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  62

Դատական կարգով կարգադրության կատարումն ապահովելու համար դիմելը.
1. Դատարանին դիմում ներկայացնելուց առաջ Կարգավորողը պարտավոր է`
    1) շահագրգիռ կարգավորվող անձին գրավոր ծանուցել բողոքում նշված խախտման բնույթի մասին.
    2) կարգավորվող անձին հնարավորություն տալ, որպեսզի նա`
    ա) վերացնի բողոքի մեջ նշված խախտումը` ի բավարարումն Կարգավորողի պահանջի` Կարգավորողի կողմից ծանուցման մեջ կամ կարգավորվող անձի դիմումի վրա սահմանվող ժամկետում,
    բ) ներկայացնել հիմնավորումներ, հանդես գալ Կարգավորողի առաջ հարցի վերաբերյալ իր բացատրություններով, եթե անցկացվում են լսումներ: Կարգավորողը պարտավոր է ծանուցել կարգավորվող անձին հարցի վերաբերյալ իր կայացրած որոշման մասին.
    3) հաշվի առնել վերաբերելի հանգամանքները, այդ թվում`
    ա) կարգավորվող անձի կամ կարգավորվող անձի գործողությունների հետևանքները կրած այլ անձի կամ մարմնի տրամադրության տակ եղած ռեսուրսները,
    բ) կարգավորվող անձի կամ վերոհիշյալ վնաս կրած այլ անձի տնտեսական կենսունակությունը,
    գ) նշված այլ անձի, մարմնի կամ կարգավորվող անձի մրցակիցների վարքագիծը.
2. Եթե դատարանը Կարգավորողի դիմումի հիման վրա բավարար է համարում, որ կարգավորվող անձը չի կատարել իր լիցենզիայի կամ թույլտվության պայմաններից որևէ մեկը կամ խախտել է սույն օրենքի կամ սույնի համաձայն ընդունված կանոնների կամ կանոնակարգերի որևէ դրույթ, ապա դատարանն իրավասու է կարգադրություն արձակել, որը կսահմանափակի իրավախախտ կարգավորվող անձի կողմից այդպիսի գործողությունների կատարումը կամ չեղյալ կճանաչի կամ կդադարեցնի նրա լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը.
3. Սույն հոդվածով նախատեսված իր իրավունքների իրականացման ընթացքում Կարգավորողը պարտավոր է հաշվի առնել`
    1) դիմումի պատճառ հանդիսացած վարքագծի բնույթը և սահմանները.
    2) բողոքի մեջ նշվող խախտման հետևանքով անձի կրած կորուստների բնույթը և ծավալները.
    3) բողոքի առարկա հանդիսացող խախտման հանգամանքները.
    4) տվյալ կարգավորվող անձի դեմ նախկինում կայացված որոշումները: