FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  84

Նախազգուշացումը.
1. Որևէ անձի կողմից կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է տալու նախազգուշացում.
2. Նախազգուշացում տալու որոշումն ուժի մեջ է մտնում դրա հասցեատիրոջ գործունեության վայրում մուտքագրվելու, հանձնվելու կամ նրա նշած գտնվելու կամ բնակվելու վայր ուղարկելու, հասցեատիրոջ նշած կամ հրապարակած պաշտոնական էլեկտրոնային փոստին ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով նրան իրազեկելու պահից և ենթակա է պարտադիր կատարման նախազգուշացվող անձի կողմից.
3. Նախազգուշացումը պետք է հիմնավորվի դրա պատճառների, այդ թվում՝ այն փաստերի գրավոր շարադրմամբ, որոնք հիմք են հանդիսացել Կենտրոնական բանկի նախագահի որոշման համար: Կենտրոնական բանկի նախագահի որոշման համար կարող են հիմք հանդիսանալ նաև նախազգուշացվող անձի այնպիսի գործողությունները, որոնք կարող են հանգեցնել կրիպտոակտիվների շուկան կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի խախտման: