Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 11 ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. Հակահետախուզական գործունեությունն ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում իրականացվող գործունեությունն է` ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը: Ազգային անվտանգության մարմինների կողմից հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերն են` ա) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության մասին տեղեկությունների առկայությունը. բ) հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը. գ) պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության ապահովման անհրաժեշտությունը. դ) ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց ուսումնասիրման (ստուգման) անհրաժեշտությունը. ե) ներքին անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերը կարող են փոփոխվել միայն օրենքով: Հակահետախուզական գործունեության ընթացքում ազգային անվտանգության մարմինները կարող են օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բացահայտ և գաղտնի մեթոդներ ու միջոցներ, որոնց բնույթը որոշվում է այդ գործունեության պայմաններով: Հակահետախուզական գործունեություն իրականացնելիս գաղտնի մեթոդների և միջոցների օգտագործման կարգը սահմանվում է լիազորված մարմնի ակտերով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության գաղտնիությունը, ինչպես նաև բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակող հակահետախուզական գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 11 Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերում ազգային անվտանգության մարմինները, հակահետախուզական գործունեության իրականացման համար, դատարանի պահանջով, ներկայացնում են հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերին վերաբերող ծառայողական փաստաթղթեր (բացառությամբ օպերատիվ-ծառայողական փաստաթղթերի, որոնք տեղեկություններ են պարունակում ազգային անվտանգության մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց, ինչպես նաև հակահետախուզական գործունեության իրականացման կազմակերպման, գործելակերպի, մեթոդների և միջոցների մասին): Հակահետախուզական գործունեության իրականացման իրավունքի վերաբերյալ դատարանի որոշումը և դրա ընդունման համար հիմք ծառայած նյութերը, օրենսդրությամբ սահմանված կարգով, պահվում են ազգային անվտանգության մարմիններում: |