FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  276

Մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները.
1. Մաքսային պահեստների շինությունները, տարածքները (տարածքների մասերը) կամ բաց հրապարակները պետք է սարքավորված լինեն այնպես, որ մաքսային պահեստների և հրապարակների տարածքում ապահովվի ապրանքների պահպանվածությունը, բացառվեն կողմնակի անձանց մուտքը (այդ թվում՝ պահեստի՝ բավարար լիազորություններ չունեցող աշխատակիցների), այլ գործունեությունը, ինչպես նաև ապահովվեն միայն մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեությունը, ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը.
2. Մաքսային պահեստներին ներկայացվում են հետևյալ պահանջները.
    1) ապահովել մաքսային պահեստներում ապրանքների պահպանության համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության կանոնների, ինչպես նաև շինությունների նպատակային նշանակությամբ շահագործման անվտանգության պահանջների պահպանումը.
    2) ապահովել անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` մաքսային պահեստների տարածքի պաշտպանության համար.
    3) ապահովել մաքսային պահեստների համար նախատեսված շենքերի և հրապարակների առանձնացումը, պարսպապատումը կամ ցանկապատումը, ինչպես նաև մաքսային պահեստների կառուցումն այնպես, որ մաքսային պահեստների և հրապարակների տարածքում իրականացվի միայն մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեություն, բացառվեն այլ գործունեության իրականացումը, մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և մաքսային պահեստներից դրանք դուրս բերելու հնարավորությունը, մաքսային պահեստներում գտնվող ապրանքների վնասումը.
    4) ապահովել ապրանքների պահպանության համար Կոմիտեի սահմանած նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, այդ թվում` բեռնման-բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների (կշռող, տեղադրող, տեղափոխող), կապի և այլ միջոցների.
    5) ապահովել Կոմիտեի սահմանած նվազագույն բավարար չափերով՝ մաքսային ձևակերպումների և հսկողության իրականացման նպատակով մաքսային մարմինների համար նախատեսված պայմանների առկայությունը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  276

6) ապահովել պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության կամ ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայությունը.
    7) ապահովել ապրանքների հաշվառման և մաքսային մարմիններին հաշվետվությունների տրամադրման ավտոմատացված համակարգերի առկայությունը.
    8) ապահովել հսկիչ անցագրային կետերի առկայությունը` բաց տեսակի մաքսային պահեստների համար.
    9) ապահովել մաքսային պահեստների բաց տարածքների և հրապարակների մակերեսների պինդ ծածկույթի (ասֆալտի, բետոնի կամ նմանատիպ այլ ծածկույթի) առկայությունը.
    10) սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան՝ որպես ժամանակավոր պահպանման վայր հանդիսանալու դեպքում մաքսային պահեստի կազմակերպմանն առաջադրվում են նույն պայմանները, որոնք նախատեսված են ժամանակավոր պահպանման պահեստի կազմակերպման համար.
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված պահանջների պահպանումը հավաստվում է Կառավարության լիազորած մարմինների տրամադրած գրավոր փաստաթուղթը մաքսային մարմիններ ներկայացնելու միջոցով՝ Կառավարության որոշմամբ սահմանված պարբերականությամբ, իսկ սույն մասում նշված փաստաթուղթն ստանալու և մաքսային մարմիններ ներկայացնելու պարտավորությունը կրում է մաքսային պահեստի տիրապետողը.
4. Կառավարությունը կարող է սահմանել որպես մաքսային պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող այլ պահանջներ.
5. Մաքսային պահեստների հիմնման և գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը: