Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 8 Հարկման համակարգերը. 1. Հայաստանի Հանրապետությունում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր. 2. Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են, մասնավորապես, ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով. 3. Հարկման հատուկ համակարգերից՝ 1) շրջանառության հարկի համակարգի շրջանակներում կազմակերպությունները հարկվում են ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող շրջանառության հարկով, իսկ անհատ ձեռնարկատերերը` շահութահարկով և ԱԱՀ-ին փոխարինող շրջանառության հարկով. 3) միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակներում կազմակերպությունները և ֆիզիկական անձինք Օրենսգրքի 56-րդ գլխով սահմանված դեպքերում ազատվում են մասնավորապես ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով, ինչպես նաև շրջանառության հարկով հարկումից. 4. Հարկման հատուկ համակարգերում գործող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար Օրենսգրքի՝ հարկման հատուկ համակարգերին վերաբերող բաժնով կարգավորվող հարաբերությունների մասով Օրենսգրքով սահմանված այլ հարկերը և վճարները (որոնց շրջանառության հարկը չի փոխարինում, կամ որոնցից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում) հաշվարկվում ու վճարվում են Օրենսգրքի՝ համապատասխան հարկին կամ վճարին վերաբերող բաժիններով սահմանված կարգով, եթե Օրենսգրքի՝ հարկման հատուկ համակարգերին վերաբերող համապատասխան գլուխներով այդ հարկերի և վճարների հաշվարկման ու վճարման մասով առանձնահատկություններ սահմանված չեն: |