FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  199

Առաջին ատյանի դատարանի որոշումները.
1. Առաջին ատյանի դատարանն առանձին ակտի ձևով կայացնում է այն որոշումները, որոնք`
    1) ենթակա են բողոքարկման.
    2) կայացվում են դատական նիստից դուրս.
    3) սույն օրենսգրքի համաձայն՝ պետք է կայացվեն առանձին ակտի ձևով.
2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված որոշումները դատարանի հայեցողությամբ կարող են կայացվել առանձին ակտի ձևով կամ ամրագրվել դատական նիստի արձանագրության մեջ.
3. Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ.
3.1. Առաջին ատյանի դատարանի վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու կամ աստրենտը դադարեցնելու և դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից երկու շաբաթ անց.
4. Առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ: