Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 56 Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողին ավելի ցածր պաշտոնի փոխադրելը. 1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողին չի կարելի ավելի ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի դիմումի հիման վրա. 2) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը նշանակելիս. 3) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է հաստիքները կրճատելիս՝ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի համաձայնությամբ: |