FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  260

Պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի հաշվարկման կարգը.
1. Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի գործունեության (բացառությամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ և 10-րդ կետերով սահմանված գործունեությունների) արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարը.
2. Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ և 10-րդ կետերով սահմանված գործունեությունների մասով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ համապատասխան դրույքաչափի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարի և Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-5-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարի տարբերությունը.
3. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ և 10-րդ կետերով սահմանված գործունեությունների մասով շրջանառության հարկի հաշվարկման նպատակով իրականացվում է ծախսերի առանձնացված հաշվառում: Վարչական և իրացման ծախսերի առանձնացված հաշվառում չվարելու կամ առանձնացված հաշվառում վարելը հնարավոր չլինելու դեպքում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ և 10-րդ կետերով սահմանված՝ գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա վարչական և իրացման ծախսերը հաշվարկվում են տեսակարար կշիռների մեթոդով՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ և 10-րդ կետերով սահմանված՝ գործունեության յուրաքանչյուր առանձին տեսակից ձևավորվող հարկման բազայի կշիռը գործունեության բոլոր տեսակների մասով ձևավորվող իրացման շրջանառության (եկամուտների) ընդհանուր կառուցվածքում: