Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 12 Երեխայի հանգստի, խաղալու և ժամանցի իրավունքը. 1. Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի, խաղալու և ժամանցի՝ իր տարիքին, հասունության մակարդակին, հետաքրքրություններին և անհատական պահանջմունքներին համապատասխան խաղերին և մարզական, մշակութային կամ այլ միջոցառումներին ազատորեն մասնակցելու և արվեստով զբաղվելու իրավունք, իսկ ծնողները, այլ օրինական ներկայացուցիչները, այլ մերձավոր ազգականները և երեխայի դաստիարակության համար պատասխանատու այլ անձինք պարտավոր են ապահովել երեխայի համապատասխան պահանջմունքները և սույն հոդվածով նախատեսված իրավունքի իրացումը. 2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները խրախուսում են երեխայի հանգստի, խաղալու և ժամանցի կազմակերպումը՝ ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ, ծրագրեր և միջոցառումներ: |