FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  18

Ստանդարտացման փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը և հրապարակումը, ազգային ֆոնդի ստեղծումը.
1. Ազգային ստանդարտների, ստանդարտացման կանոնների և ուղեցույցների հրապարակման և տարածման (տրամադրման) իրավունքը պատկանում է Ստանդարտացման ազգային մարմնին.
2. Ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների (որոնց անդամ է Հայաստանի Հանրապետությունը) ստանդարտների հրապարակումը և տարածումն իրականացվում են ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների սահմանած կարգով և պայմաններով.
3. Այլ պետությունների ստանդարտների հրապարակումը և տարածումն իրականացնում է Ստանդարտացման ազգային մարմինը` այլ պետությունների ստանդարտացման կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին (համաձայնագրերին) համապատասխան.
4. Ստանդարտների տրամադրումը պետական կառավարման մարմիններին իրականացվում է պետական պատվերի շրջանակներում.
5. Ստանդարտացման փաստաթղթերի պահպանման և դրանց վերաբերյալ տեղեկատվության ապահովման նպատակով ստեղծվում է ստանդարտացման փաստաթղթերի ազգային ֆոնդ, որը պարունակում է ազգային ստանդարտներ, դասակարգիչներ, տեխնիկական պայմաններ, միջազգային, տարածաշրջանային, միջպետական և այլ պետությունների ազգային ստանդարտներ, ստանդարտացման կանոններ և այլն: