Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 73 Ազգային ժողովի ընդունած օրենքի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը. 1. Հանրապետության նախագահը Ազգային ժողովի ընդունած օրենքը չստորագրելու դեպքում դիմում է Սահմանադրական դատարան` Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով. 2. Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովի կողմից օրենքն ընդունվելուց ոչ ուշ, քան 21 օր հետո. 3. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժողովը. 4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Սահմանադրական դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը. 1) Ազգային ժողովի ընդունած օրենքը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին. 2) Ազգային ժողովի ընդունած օրենքն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին. 5. Սահմանադրական դատարանի կողմից Ազգային ժողովի ընդունած օրենքը կամ օրենքի վիճարկվող դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում օրենքը հանվում է շրջանառությունից. 6. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի կանոնները. 7. Սույն հոդվածով սահմանված ընթացակարգով ընդունված օրենքը հետագայում սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով վերանայելու համար գործը քննության ընդունելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: |