FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  20

Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացմանը և նրա դրական վարքագծի ձևավորմանը նպաստող աշխատանքների հիմնական մեթոդները, ձևերը և հիմնական միջոցները.
1. Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացմանը և նրա դրական վարքագծի ձևավորմանը նպաստող աշխատանքներն իրականացվում են անհատական, խմբային և մասնագիտական միջամտության, այդ թվում՝ հոգեբանության, սոցիալական աշխատանքի, սոցիալական մանկավարժության գիտականորեն և փաստահեն ապացուցված մեթոդներով և ձևերով.
2. Դատապարտյալների վերասոցիալականացման հիմնական միջոցներն են՝
    1) պատժի կատարման կարգն ապահովելը.
    2) վերականգնողական ծրագրեր իրականացնելը.
    3) անչափահասների հետ դաստիարակչական (մանկավարժական) աշխատանքներ իրականացնելը.
    4) դատապարտյալներին աշխատանքով ապահովելը.
    5) ընդհանուր, մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալը.
    6) մասնագիտական պատրաստումը և վերապատրաստումը.
    7) արտաքին աշխարհի հետ կապն ապահովելը.
3. Վերասոցիալականացման աշխատանքի կազմակերպման և դատապարտյալի օգտակար զբաղվածության ապահովման համար պատիժ կատարող մարմնում և հիմնարկում նախատեսվում են համապատասխան պայմաններ, այդ թվում՝ լսարանային և կրթական տարածքներ, մարզասրահներ, գրադարաններ, աշխատանքային զբաղվածության գոտիներ և այլ հնարավորություններ: