FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  82

Ընկերության հետ կապված անձանց հետ գործարքները.
1. Ընկերության հետ կապված անձանց հետ կնքվող գործարքները չեն կարող վերջիններիս համար առավել բարենպաստ պայմաններ (այդ թվում՝ գործարք կնքելու հնարավորություն, սակագին, ապահովագրական գումար և այլն) նախատեսել, քան Ընկերության հետ կապված անձ չհամարվող այլ անձանց հետ կնքված նույնանման գործարքները: Ընկերության հետ կապված անձանց հետ գործարքները կնքվում են Ընկերության կողմից համապատասխան գործարքների կնքման համար նախատեսված ներքին ընթացակարգերի պահպանմամբ: Ընկերության հետ կապված անձանց հետ սույն մասի խախտմամբ կնքված գործարքներն առ ոչինչ են.
2. Սույն օրենքի իմաստով` Ընկերության հետ կապված անձանց թվին են դասվում՝
    1) Ընկերության ղեկավարները.
    2) Ընկերության կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք.
    3) սույն մասի 1-ին և (կամ) 2-րդ կետերում նշված անձանց հետ փոխկապակցված և (կամ) համագործակցող անձինք.
    4) Ընկերության հետ փոխկապակցված անձինք: