Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 10
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 52 Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը. 1. Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը համալիր միջոցառումների, մարդկային և նյութական ռեսուրսների համակարգ է, որը նախատեսված է ապահովելու քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից. 2. Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունն ապահովվում է՝ 1) օդանավով զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ և այլ վտանգավոր նյութերի ու առարկաների ապօրինի փոխադրումը բացառելու, իսկ դրանց օրինական փոխադրման ընթացքում՝ նախազգուշական և կանխարգելիչ միջոցառումների կիրառման, 2) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, օդանավերի, օդանավ տարվող սննդի, օդանավային պիտույքների և պարագաների նախաթռիչքային զննման, 3) օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց և այցելուների, ինչպես նաև հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող տրանսպորտային միջոցների զննման, 4) անհրաժեշտության դեպքում, ուղևորների անձնական զննման, ինչպես նաև օդանավում՝ օդանավի հրամանատարի պահանջով ուղևորների զննման, 5) օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության սահմանման, օդանավակայանների, օդանավերի և կարևոր օբյեկտների պահպանության կազմակերպման ու իրականացման, 6) ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության պաշտպանության, 7) ուղևորների, ուղեբեռների, բեռների հաշվառման և ձևակերպման համար կիրառվող ծրագրերի, օդանավակայանում օդանավերի շարժի, օդանավերի թռիչքների սպասարկման և օդային երթևեկության կառավարման համար oգտագործվող առանձնացված ծրագրային և կապի համակարգերի, աերոնավիգացիոն տեղեկատվական ցանցերի, աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերով մշակվող ու փոխանցվող տեղեկատվությունների, կարգավարական կապերի ձայնային տեղեկատվության գրանցումներ իրականացնող ծրագրային համակարգերի, ինչպես նաև համակարգչային տեղային ցանցերը կողմնակի անօրինական մուտքերից ու կիբեռվտանգներից պաշտպանվածության, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 52 8) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերին հակազդելու, այդ թվում՝ իրավապահ մարմինների մասնակցությամբ իրականացվող հակազդման միջոցառումների իրականացման միջոցով. 3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներից բխող՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունն ապահովող համապատասխան իրավական ակտերն ընդունում է Կառավարությունը. 4. Միջազգային և ներքին քաղաքացիական ավիացիայի անխափան, արդյունավետ և անվտանգ գործունեության ապահովման նպատակով Կառավարությունը հաստատում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը, քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը, քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային պլանը, ստեղծում է ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողով, որը քննարկում է ավիացիոն անվտանգության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության հիմնախնդիրները և իրականացնում ավիացիոն անվտանգության մասով քաղաքացիական ավիացիայի գործունեության ուսումնասիրություններ ու վերլուծություններ. 5. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմին է հանդիսանում կոմիտեն, որը՝ 1) պատասխանատու է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի, քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրի, քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային պլանի, քաղաքացիական ավիացիայի համակարգի ավիացիոն անվտանգության ոլորտի աշխատողների ուսուցման ազգային ծրագրի, ինչպես նաև սույն կետում նշված ծրագրերից բխող կարգերի, կանոնակարգերի, հրահանգների, ուղեցույցների և պլանների մշակման, համապատասխան նախարարի և Կառավարության քննարկմանը և հաստատմանը ներկայացման, դրանց ներդրման, կիրառման և պահպանման համար. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 52 2) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավ շահագործողների և այլ անձանց հետ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված խնդիրների համատեղ իրականացումը. 3) ապահովում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում անօրինական միջամտության ակտերով պայմանավորված արտակարգ իրավիճակների կառավարման օպերատիվ շտաբի գործունեությունը և մասնակցում օպերատիվ շտաբի աշխատանքներին. 4) քաղաքացիական ավիացիայի համակարգում ներդրված և կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետության և քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի պահանջներին դրանց համապատասխանության ստուգման նպատակով քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրով սահմանված կարգով իրականացնում է ավիացիոն անվտանգության աշխատանքների աուդիտ, տեսչական ստուգումներ, թեստավորումներ և դիտարկումներ. 5) իրականացնում է ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումներ՝ ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչների միջոցով, որոնք իրավասու են քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրով սահմանված կարգով՝ ա. ստուգելու պետության ցանկացած օդանավակայանի ցանկացած մաս, բ. ստուգելու օդանավակայանից դուրս գտնվող ցանկացած հողակտոր կամ ցանկացած տարածք, որն օգտագործում են օդանավակայանում կամ օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գործող կազմակերպությունները, գ. ստուգելու Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ շահագործվող ցանկացած օդանավ ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումների գնահատման նպատակով, դ. ավիացիոն անվտանգության ապահովման մակարդակի գնահատման և ավիացիոն անվտանգության ընթացակարգերի պահպանման նպատակով հարցազրույց անցկացնելու յուրաքանչյուր անձի հետ, ե. պահանջելու անհապաղ շտկել ցանկացած թերություն և (կամ) ձեռնարկել իրավակիրառ բնույթի գործողություններ, զ. ստանալու ավիացիոն անվտանգության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի և հաշվարկված տվյալների թույլտվություն. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 52 6) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի արդյունավետությունն ապահովելու նպատակով սահմանում է ավիացիոն անվտանգության դասընթացներ իրականացնող ուսումնական հաստատությունների և ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսումնական, վերապատրաստման ծրագրերին և այդ ծրագրերով դասավանդող մասնագետներին ներկայացվող պահանջներն ու չափանիշները. 7) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների հետ, ըստ անհրաժեշտության՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրերի, ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսումնական և վերապատրաստման ծրագրերի մշակման, օտարերկրյա պետությունների օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների փոխադարձ ճանաչման և ավիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով․ 8) քննարկում և հաստատում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության այն կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, պետք է մշակեն և ներդնեն այդ ծրագրերը։ Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծրագրերը հանդիսանում են օդանավակայանի աերոդրոմի և (կամ) ուղղաթիռադաշտի սերտիֆիկատի կամ թռիչք-վայրէջքի հարթակի շահագործման թույլտվության տրամադրման նախապայման. 9) քննարկում և համապատասխանության եզրակացություն է տալիս դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից թռիչքներ իրականացնող օտարերկրյա օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերի վերաբերյալ. 10) ավիացիոն անվտանգության չափանիշների ապահովման նպատակով պետական կառավարման այլ լիազորված մարմինների հետ քննարկում ու հաստատում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների տարածքներում նոր շենքերի ու շինությունների կառուցման, հին շենքերի ու շինությունների վերանորոգման նախագծերը․ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 52 11) սահմանում է ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կարգը. 12) սահմանում է ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման օպերատորների, ավիացիոն անվտանգության հրահանգիչների և որակի հսկողության տեսուչների սերտիֆիկացման կարգերը. 13) օդանավի անձնակազմի անդամի վկայական է հատկացնում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող օդաչուներին, ինժեներներին, շտուրմաններին և Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների օդանավերի անձնակազմերի անդամներին, իսկ քաղաքացիական ավիացիայի թռիչքային անվտանգության տեսուչներին՝ քաղաքացիական ավիացիայի թռիչքային անվտանգության տեսուչի վկայական. 6. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ազգային անվտանգության, ոստիկանության, մաքսային, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառներում պետական լիազորված մարմինները գործում են Հայաստանի Հանրապետության օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում, իսկ մաքսային մարմինները՝ նաև մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում. 7. Օդանավակայաններ շահագործող կազմակերպությունները՝ 1) պատասխանատու են միջազգային և ներքին օդային փոխադրումներն սպասարկող յուրաքանչյուր օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրերի մշակման, կոմիտեի հաստատմանը ներկայացման և դրանց ներդրման համար. 2) պատասխանատու են օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների որակի հսկողության, օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ուսուցման և վերապատրաստման ծրագրերի մշակման, կոմիտեի հաստատմանը ներկայացման և դրանց ներդրման համար. 3) պատասխանատու են օդանավակայանների բնականոն գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների կանխմանն ու հակազդմանն ուղղված ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանների մշակման, դրանք կոմիտեի և սույն հոդվածի 6-րդ մասում նշված պետական լիազորված մարմինների հետ համաձայնեցման, կոմիտեի հաստատմանը ներկայացման և դրանց ներդրման համար․ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 52 4) համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ՝ սահմանում են օդանավակայանների վերահսկելի գոտիները, հատուկ վերահսկելի գոտիները և ընդհանուր օգտագործման տարածքները, դրանց տեղադրությունը, սահմանները և այդ գոտիներում ու տարածքներում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները, որոնք ներառվում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծրագրերում. 5) ստեղծում են ավիացիոն անվտանգության ծառայություններ, որոնք հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող ծառայություններ են և ապահովում են ավիացիոն անվտանգությունն օդանավակայաններում. 6) պարտավոր են ապահովել ներքին գործերի նախարարությանը 24/7 ժամանակի ռեժիմով հասանելիության տրամադրումը օդանավակայանների մուտքերն ու ելքերը տեսանկարահանող տեսահսկման համակարգերին: Տեսահսկվող տարածքի տեսանելի հատվածում պետք է փակցված լինի «Տարածքը տեսահսկվում է ներքին գործերի նախարարության կողմից» բովանդակությամբ հայտարարություն. 8. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններն իրականացնում են՝ 1) օդանավակայանների տարածքի, տարածքում գտնվող օբյեկտների, շենքերի, շինությունների և օդանավերի պահպանություն պահակակետային ծառայության և տեսահսկման աշխատանքների միջոցով․ 2) օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների անցագրերի տրամադրում և այդ գոտիներում անցագրային ու ներօբյեկտային վերահսկողություն. 3) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, օդանավերի, օդանավ տարվող սննդի, օդանավային պիտույքների և պարագաների, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց և այցելուների, հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող տրանսպորտային միջոցների զննում․ 4) օդանավակայաններում առաջացած ճգնաժամային իրավիճակների դեպքում մասնակցում են դրանց կանխման ու հակազդման միջոցառումներին. 9. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմի անդամները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն՝ 1) կրելու և կիրառելու քաղաքացիական և ծառայողական զենք և հատուկ միջոցներ՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 52 2) կրելու սահմանված ձևի համազգեստ, որի նկարագիրը և կրելու կարգը սահմանում է Կառավարությունը. 3) օդանավակայաններում սահմանված ավիացիոն անվտանգության կանոնների խախտման դեպքում խախտում կատարած անձանց հանձնելու իրավապահ մարմիններին. 4) արգելելու օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և նյութերի փոխադրումը ուղեբեռներում և բեռում. 5) արգելելու ուղևորների ձեռքի իրերում օդանավի ուղևորասրահում փոխադրման համար արգելված առարկաների և նյութերի փոխադրումը. 6) ուղևորների, օդանավի անձնակազմի և վերգետնյա ծառայությունների աշխատողների կյանքին վտանգ սպառնալու դեպքում կիրառելու կանխարգելիչ միջոցառումներ. 10. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները՝ 1) մշակում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը և ներկայացնում կոմիտեի հաստատմանը. 2) մշակում են օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության որակի հսկողության և ավիացիոն անվտանգության մասով օդանավ շահագործողի աշխատողների ուսուցման և վերապատրաստման ծրագրերը և ներկայացնում կոմիտեի հաստատմանը. 3) մշակում են գետնի վրա կամ թռիչքի ընթացքում գտնվող օդանավի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների կանխմանն ու հակազդմանն ուղղված պլանները, դրանք կոմիտեի միջոցով համաձայնեցնում են սույն հոդվածի 6-րդ մասում նշված պետական լիազորված մարմինների հետ և ներկայացնում կոմիտեի հաստատմանը. 4) ստեղծում են ավիացիոն անվտանգության ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները և դրանց որակի հսկողության միջոցառումները. 11. Հայաստանի Հանրապետության տարածքում աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպությունները՝ 1) մշակում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը և ներկայացնում կոմիտեի հաստատմանը. 2) մշակում են իրենց ավիացիոն անվտանգության որակի հսկողության և ավիացիոն անվտանգության մասով աշխատողների ուսուցման և վերապատրաստման ծրագրերը և ներկայացնում կոմիտեի հաստատմանը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 52 3) մշակում են օդային երթևեկության սպասարկման ընթացքում քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների կանխմանն ու հակազդմանն ուղղված ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանները և ներկայացնում կոմիտեի հաստատմանը. 4) ստեղծում են ավիացիոն անվտանգության ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են օդային երթևեկության սպասարկում իրականացնող կազմակերպության ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները. 5) Հայաստանի Հանրապետության տարածքում աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողներին իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում թույլատրվում է՝ ա. կրել սահմանված ձևի համազգեստ, բ. իրականացնել օդային երթևեկության կառավարման կենտրոն մուտք գործող անձանց զննում, գ. ապահովել օդանավակայանների տարածքում կամ օդանավակայանների տարածքից դուրս գտնվող և քաղաքացիական ավիացիայի անխափան գործունեության ապահովման համար կարևոր նշանակություն ունեցող աերոնավիգացիոն օբյեկտների, շենքերի, շինությունների և սարքավորումների պահպանությունը, դ. օդային երթևեկության սպասարկման համար շահագործվող շենքերի, շինությունների, տարածքների և սարքավորումների նկատմամբ սահմանված ավիացիոն անվտանգության կանոնների խախտման դեպքում խախտում կատարած անձանց հանձնել իրավապահ մարմիններին. 12. Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով օդանավ շահագործողներն ուղևորների վերաբերյալ նախնական տեղեկատվության տրամադրման համակարգի բազա մուտքագրման համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պայմանագրերով սահմանված չափորոշիչներին համապատասխան, ապահովում են ուղևորների վերաբերյալ նախնական տվյալների փոխանցումը լիազորված պետական կառավարման մարմին։ Ուղևորների վերաբերյալ նախնական տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը. 13. Սույն օրենքով սահմանված կարգով իրականացվող ավիացիոն անվտանգության նախաթռիչքային հսկողությունից՝ զննումից ուղևորի հրաժարվելու դեպքում ուղևորը չի թույլատրվում թռիչքի։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 52 14. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ներդրվում են ավիացիոն անվտանգության ապահովման համար նախատեսված զննման տեխնիկական սարքավորումներ, մուտքերի հսկողության ծրագրային համակարգեր, տեսահսկման և պահպանության ազդանշանային համակարգեր, որոնց տեխնիկական բնութագրերը և չափանիշները պետք է համապատասխանեն ԻԿԱՕ-ի սահմանած չափանիշներին և սերտիֆիկացվեն կոմիտեի կողմից։ Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ներդրվող սարքավորումների ընտրությունը կատարում են օդանավակայաններ շահագործող կազմակերպությունները՝ համաձայնեցնելով կոմիտեի հետ. 15. Օդանավակայանների ուղևորային համալիրի մուտքերում կարող են տեղադրվել անձանց զննման համար նախատեսված տեխնիկական սարքավորումներ, և կարող է իրականացվել օդանավակայանի ուղևորային համալիրների հասարակական գոտիներ մուտք գործող անձանց զննում՝ ելնելով ազգային անվտանգության բնագավառում պետական լիազորված մարմնի իրականացրած՝ քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված ռիսկերի գնահատման արդյունքներից: Տեխնիկական սարքավորումների տեղադրման և զննման գործընթացը սահմանվում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով. 16. Ավիացիոն անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորման տեխնիկական սպասարկումն իրականացնում է արտադրողի կողմից սերտիֆիկացված և կոմիտեի կողմից ճանաչված կազմակերպությունը՝ արտադրողի սահմանած տեխնիկական սպասարկման և վերանորոգման չափանիշների համաձայն. 17. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, օդանավ շահագործողների և օդային երթևեկության սպասարկում իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատակիցների ընտրության նպատակով կոմիտեն սահմանում է մասնագիտական, աշխատանքային փորձի և առողջական վիճակի վերաբերյալ պահանջներ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 52 18. Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածությունը հավաստվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության, ԻԿԱՕ և ԵԿԱԿ ուսումնական կենտրոնների կամ օտարերկրյա պետությունների մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության տված և կոմիտեի կողմից ճանաչված վկայականներով, որոնց ճանաչման կարգը սահմանում է կոմիտեն. 19. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման գործառույթներ իրականացնող աշխատակիցները, ավիացիոն անվտանգության մասով հրահանգիչները և որակի հսկողության տեսուչներն իրենց ծառայողական պարտականությունները կարող են իրականացնել միայն կոմիտեի տված սերտիֆիկատների հիման վրա, որոնց տրամադրման կարգը սահմանում է կոմիտեն։ Կոմիտեն սահմանում է մասնագիտական պատրաստվածություն անցած և դրա հիման վրա գործող վկայականներ կրող ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածության, դրա շարունակականության ապահովման, ատեստավորման, ինչպես նաև վերապատրաստման ծրագրեր և կանոնակարգեր. 20. Սույն հոդվածով նախատեսված գործառույթների իրականացման ապահովման նպատակով կոմիտեն կարող է սահմանել նաև այլ կանոնակարգեր: |