Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 33 Հրաձգարանի գործարկումը. 1. Հրաձգարան գործարկելու իրավունք ունեն հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք: Հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել անվտանգության պայմանները, անցագրային և ներօբյեկտային ռեժիմը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված այլ պահանջներ. 2. Հրաձգարանի շահագործումը թույլատրվում է սույն օրենքի պահանջներին և ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան սարքավորելուց հետո. 3. Զենքի արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձը արտադրված զենքի փորձարկման հրաձգարանը շահագործում է սույն և այլ օրենքներով սահմանված տեխնիկական անվտանգության պայմաններին համապատասխան՝ զենքի արտադրության լիցենզիայի հիման վրա. 4. Հրաձգարանը պետք է տեղակայվի, կառուցվի և հագեցվի այնպես, որ դրա շահագործման ընթացքում ապահովվի հրաձգարանից օգտվողների և շրջակա միջավայրի անվտանգությունը, բացառվի չարտոնված անձանց և կենդանիների մուտքը կրակային տարածք. 5. Ակոսափող հրազենի համար նախատեսված բաց, կիսափակ և փակ հրաձգարանները պետք է սարքավորվեն անվտանգության կանոններին համապատասխան: Բաց հրաձգարանը պետք է ունենա նաև գնդակի արգելակման խոչընդոտներ: Բաց հրաձգարանի կրակագծից՝ կրակ բացելու ուղղությամբ մինչև բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինություններ պետք է լինի առնվազն 3000 մետր, իսկ կիսաբաց հրաձգարանների դեպքում հատակագծային սահմանից մինչև բնակավայր, բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինություններ՝ առնվազն 300 մետր հեռավորություն. 6. Ողորկափող հրազենով կրակելու համար նախատեսված հրաձգաստենդային համալիրները պետք է ունենան պարագծով ցանկապատված անվտանգության գոտի և գտնվեն բնակելի, պետական, հասարակական և արտադրական շենքերից առնվազն 500 մետր հեռավորության վրա. 7. Այն հրաձգարանները, որոնք օգտագործում են միայն մինչև 7.5 ջոուլ փողային էներգիա և 4.5 մմ տրամաչափը չգերազանցող օդաճնշիչ զենքեր, գործում են առանց հրաձգարան գործարկելու լիցենզիայի, սակայն իրենց գործունեության մասին պարտավոր են գրավոր տեղեկացնել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 33 8. Հրաձգարանները, որտեղ անցկացվում են սպորտային միջոցառումներ, պետք է կառուցվեն և սարքավորվեն համապատասխան միջազգային հավատարմագրված մարզական կազմակերպության պահանջներին համապատասխան. 9. Հրաձգարանում տեսանելի տեղում պետք է փակցվեն անվտանգության կանոնները, ներքին կանոնակարգը և հրաձգության համար պատասխանատու անձանց տվյալները. 10. Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները սահմանվում են ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով. 11. Արգելվում է կառուցել, նախագծել բաց հրաձգարանի կրակագծից՝ կրակ բացելու ուղղությամբ մինչև բնակավայր, բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինություններ՝ առնվազն 3000 մետր, իսկ կիսաբաց հրաձգարանների դեպքում հատակագծային սահմանից մինչև բնակավայր, բնակելի, պետական, հասարակական և արտադրական շինություններ՝ առնվազն 300 մետր հեռավորությամբ: Հրաձգարանների վրայով քաղաքացիական ավիացիայի անվտանգ թռիչքների նորմերը սահմանում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում պետական կառավարման լիազոր մարմինը: |