Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 81 Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը. 1. 2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո գրանցված քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին՝ դիմումն ընդունելու աշխատանքային օրը. 2. Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը գրանցված քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին՝ դիմումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում. 3. Վկայականի կրկնօրինակի վրա զետեղվում է «Կրկնօրինակ» դրոշմը. 4. Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրվում է գործակալության պետի էլեկտրոնային ստորագրությամբ և հաստատվում գործակալության էլեկտրոնային կնիքով, իսկ քաղաքացիական կացության ակտը դիվանագիտական ծառայության մարմնի կողմից գրանցված լինելու դեպքում՝ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ, և հաստատվում դիվանագիտական ծառայության մարմնի էլեկտրոնային կնիքով. 5. Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներում կորստի դեպքում սույն օրենքով սահմանված անձի դիմումի հիման վրա այն կրկին ուղարկվում է www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին. 6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը կրկին www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկելու համար պետական տուրք կամ այլ գումար չի գանձվում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 81 7. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանում և փաստաթղթային արխիվում պահանջվող քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերվելու դեպքում www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է գործակալության պետի էլեկտրոնային ստորագրությամբ և գործակալության էլեկտրոնային կնիքով հաստատված՝ քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքը: Տվյալ դեպքում վկայականի կրկնօրինակի և տեղեկանքի տրամադրման համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված գանձված գումարը վերադարձման ենթակա չէ. 8. Քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակի և տեղեկանքի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման կարգը և ձևանմուշները հաստատում է նախարարը: |