Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 Մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը. 1. Վարկային կազմակերպությունը կարող է սույն օրենքով և Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ օտարերկրյա պետություններում բացել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, որոնք կարող են գործել Կենտրոնական բանկում գրանցման պահից: Օտարերկրյա պետություններում վարկային կազմակերպությունների մասնաճյուղերը և ներկայացուցչությունները ստեղծվում են տվյալ պետության օրենսդրությանը և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան. 2. Վարկային կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման կարգը, գրանցման համար պահանջվող տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով. 3. Վարկային կազմակերպության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման դիմումը Կենտրոնական բանկի նախագահը բավարարում է կամ մերժում է մեկամսյա ժամկետում: Դիմումի բավարարման դեպքում Կենտրոնական բանկը գրանցում է մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը և տալիս է գրանցման վկայական, իսկ մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնում է վարկային կազմակերպությանը: Վարկային կազմակերպությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել իր մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը՝ դադարեցումից մեկ շաբաթ առաջ Կենտրոնական բանկին տեղեկացնելով դադարեցման և դրա ժամկետի մասին. 4. Կենտրոնական բանկը մերժում է մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման դիմումը, եթե՝ ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ. բ) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին. գ) դիմումի տրման պահին, ինչպես նաև դիմումի քննարկման ժամանակահատվածի ընթացքում վարկային կազմակերպությունը խախտել է Կենտրոնական բանկի սահմանած հիմնական տնտեսական նորմատիվներից թեկուզ մեկը. 5. Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպության մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը գրանցումից հանվում է՝ ա) վարկային կազմակերպության դիմումի հիման վրա՝ դիմումի տրման պահից մեկշաբաթյա ժամկետում. |