Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 20 Ազգային տարածական տվյալների ձևավորման հիմնական սկզբունքները. 1. Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալները ձևավորվում և մշակվում են հետևյալ սկզբունքների հիման վրա. 1) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ սուբյեկտների կողմից միասնական կոորդինատային համակարգի և բազային տարածական տվյալների պարտադիր օգտագործում. 2) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման գործընթացների փոխկապակցվածությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի պահպանության, անվտանգության, պետական կառավարման առաջնահերթ խնդիրների լուծման, երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ապահովմանը. 3) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տվյալների արդիականություն, լրիվություն, լիարժեք նկարագրություն, հուսալիություն, ամբողջականություն և ճշգրտություն. 4) տարածական տվյալների համատեղելիություն, որը հիմնված է միասնական բազային տարածական տվյալների բանկի օգտագործման, միասնական կոորդինատային համակարգի, միասնական տեխնիկական ուղեցույցների և նորմերի վրա. 5) տարածական տվյալների, մետատվյալների և ծառայությունների փոխգործելիություն. 6) տեխնիկական ուղեցույցների (կանոնակարգերի) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային ստանդարտների ներդաշնակեցում և համապատասխանեցում միջազգային ստանդարտներին. 7) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի, որպես բարդ կազմակերպչական և տեխնիկական համակարգի, աստիճանական և շարունակական զարգացում. 8) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բազային և թեմատիկ տարածական տվյալների հավաքածուների ստեղծման և թարմացման հաջորդականության պլանավորում. 9) պետական աջակցություն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բազային և թեմատիկ տարածական տվյալների հավաքածուների ստեղծմանը և թարմացմանը. 10) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարում ազգային գեոպորտալի միջոցով: |