Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 76 Տուգանքը. 1. Սույն օրենքի և (կամ) դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտման դեպքում, եթե խախտումը թույլ տված անձի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների (ինչպիսիք են հանդիպումը, նամակագրությունը, բացատրական աշխատանքները) իրականացումից և (կամ) նախազգուշացում տալուց հետո այդ խախտումները և (կամ) խախտումների պատճառները չեն վերացվել կամ չեն կարող վերացվել, Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է նման խախտում թույլ տված անձի նկատմամբ կիրառելու տուգանք. 2. Այնպիսի խախտումների դեպքում, որոնց հետևանքով գույքային վնաս չի պատճառվել մասնակիցներին, սակայն խախտվել են հաշվետվություններ ներկայացնելու, ինչպես նաև սույն օրենքով սահմանված այլ պահանջներ, տուգանքի չափը յուրաքանչյուր խախտման համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և 19-րդ հոդվածով սահմանված դրույթների խախտման դեպքերի: Տուգանքի չափը որոշելիս տուգանք կիրառող մարմինը հաշվի է առնում` 1) նախկինում նման խախտման համար այլ անձանց նկատմամբ կիրառված տուգանքի չափը. 2) խախտման բնույթը (դիտավորության առկայությունը, անտարբերությունը կամ անփութությունը). 3) խախտմամբ այլ անձանց հասցված վնասի առկայությունը և դրա չափը. 4) անհիմն հարստացման աստիճանը` հաշվի առնելով այլ անձանց տրված հատուցումները. 5) նախկինում նույն անձի կողմից նույն կամ այլ խախտում թույլ տալը և դրա համար պատասխանատվության ենթարկվելը, ինչպես նաև նախկին պատասխանատվության չափն ու բնույթը. 6) նույն և այլ անձանց կողմից նման խախտումները հետագայում բացառելու անհրաժեշտության աստիճանը. 3. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված պահանջների խախտման դեպքում հաշվի օպերատորից կամ հաշվի օպերատորի խախտում կատարած ղեկավարից գանձվում է տուգանք` յուրաքանչյուր դեպքի համար նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով: Սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտման դեպքում հաշվի օպերատորից կամ հաշվի օպերատորի խախտում կատարած ղեկավարից գանձվում է տուգանք` յուրաքանչյուր դեպքի համար մինչև նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 76 4. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասի խախտման դեպքում մասնակիցների ռեեստրը վարողից կամ նրա ղեկավարից գանձվում է տուգանք` յուրաքանչյուր դեպքի համար նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով. 5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի և մասնակիցների ռեեստրը վարողի նկատմամբ նշանակված տուգանքները գանձվում են վերջիններիս (իրավաբանական անձի) միջոցներից, բացառությամբ եթե հաշվի օպերատորը պետական մարմին է: Եթե հաշվի օպերատորը պետական մարմին է, ապա տուգանքը կիրառվում է խախտումը կատարող համապատասխան աշխատակցի նկատմամբ. 6. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանի որոշմամբ այն դեպքում, երբ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, պահառուն, հաշվի օպերատորը կամ մասնակիցների ռեեստրը վարողը համաձայն չեն տուգանքի նշանակմանը կամ տուգանքի չափին. 7. Սույն հոդվածի համաձայն՝ գանձված տուգանքի գումարը փոխանցվում է պետական բյուջե: |