Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 246 «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը և դադարեցումը. 1. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է անմաքս առևտրի խանութներում՝ սույն Օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետում նշված անձանց՝ այդ ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացմամբ՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց օտարերկրյա ապրանքների իրացման. 2. Անմաքս առևտրի խանութներում՝ սույն Օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց՝ «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների իրացման դեպքում «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով այդ օտարերկրյա ապրանքների ձևակերպմամբ. 3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների համար ապրանքների հայտարարագիրը պետք է դրանց՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպման համար ներկայացվի անմաքս առևտրի խանութի տիրապետողի կողմից ոչ ուշ, քան այդ ապրանքների իրացման ամսվան հաջորդող ամսվա 10-րդ օրը: Ապրանքների բացթողումը մերժելու դեպքում նշված ապրանքների՝ դրանք «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ապրանքների հայտարարագիրը պետք է ներկայացվի անմաքս առևտրի խանութի տիրապետողի կողմից ոչ ուշ, քան ապրանքների բացթողումը մերժելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում. 4. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նկատմամբ «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է ավարտվել՝ 1) օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ձևակերպմամբ՝ սույն Օրենսգրքով նախատեսված պայմաններով. 2) նավերի վրա կամ օդանավերի մեջ՝ որպես պաշարներ օգտագործելու նպատակով՝ Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների բացթողմամբ՝ սույն Օրենսգրքի 39-րդ գլխին համապատասխան. 5. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքների նկատմամբ «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է ավարտվել՝ 1) ապրանքների՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպմամբ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 246 2) անմաքս առևտրի խանութից՝ Միության մաքսային տարածք ապրանքների արտահանմամբ՝ այդպիսի ապրանքների հայտարարատուի դիմումի հիման վրա. 6. Անմաքս առևտրի խանութի՝ նշված անմաքս առևտրի խանութի գործունեության դադարեցման օրվան հաջորդող օրվանից 3 ամսվա ընթացքում գործունեության դադարեցման դեպքում «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները ենթակա են օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառվող ընթացակարգերով ձևակերպման, իսկ Միության ապրանքները՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպման կամ անմաքս առևտրի խանութից՝ Միության մաքսային տարածք արտահանման: Եթե այդպիսի գործողությունները նշված ժամկետում չեն կատարվել, ապա այդ ժամկետը լրանալուն պես «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է, իսկ ապրանքներն արգելանքի են վերցվում (արգելապահվում) մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան: |