Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 64 Առկա լիցենզիաների պահպանումը. 1. Սույն օրենքի գործողության մեջ մտնելու օրվա դրությամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց շահագործելու կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու լիցենզիա կամ ռադիոհաճախականություններ օգտագործելու թույլտվություն ունեցող անձանց կապակցությամբ համարվում է, որ նրանք այդ ցանցը շահագործում, ծառայությունը մատուցում կամ ռադիոհաճախականություններն օգտագործում են սույն օրենքի հիման վրա տրված լիցենզիայի կամ թույլտվության շրջանակներում, եթե այդպիսի լիցենզիա կամ թույլտվություն պահանջվում է սույն օրենքով. 2. Սույն օրենքի որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել այնպես, որպեսզի սահմանափակի պատմականորեն գերիշխող օպերատորին տրված թիվ 60 լիցենզիայով նախատեսված իրավունքները` դրանում կատարված փոփոխություններով և լրացումներով հանդերձ: Եթե թիվ 60 լիցենզիայում պատմականորեն գերիշխող օպերատորի համար սահմանված է որոշակի գործողությունների իրականացման ժամանակացույց, ապա այն գերակայում է սույն օրենքով սահմանված` գործողությունների կատարման ժամանակացույցը. 3. Սույն օրենքի որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել այնպես, որպեսզի սահմանափակի երկրորդ GSM օպերատորին տրված թիվ 765 լիցենզիայով նախատեսված իրավունքները: Լիցենզավորված գործունեություն իրականացնելիս երկրորդ GSM օպերատորն օգտվում է նույն իրավունքներից և արտոնություններից, ինչ պատմականորեն գերիշխող օպերատորը` փոփոխված և վերահաստատված թիվ 60 լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ օպերատորների լիցենզիաներում: |