Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 89 Քաղաքացիական պատասխանատվությունը տեղեկությունների խեղաթյուրման և գնային չարաշահումների համար. 1. Յուրաքանչյուր անձ, ով սույն օրենքով, կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող այլ օրենքներով, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված և ներկայացված որևէ դիմումում, առաջարկի փաստաթղթում, հաշվետվությունում կամ նման այլ փաստաթղթում, դրանցում ներառվող կամ դրանց կից ներկայացվող փաստաթղթերում ներառված որևէ դրույթում, հայտարարության կամ տեղեկության մեջ էական փաստ է խեղաթյուրում կամ բաց թողնում կամ այլ կերպ՝ դարձնում ապակողմնորոշիչ, պատասխանատվություն է կրում ցանկացած անձի պատճառված վնասների համար, որը, չիմանալով տվյալ տեղեկատվության խեղաթյուրված կամ ապակողմնորոշիչ լինելու մասին և դրա վրա հիմնվելով, կրիպտոակտիվ է գնել, վաճառել տվյալ տեղեկատվության ազդեցությամբ ձևավորված գնով. 2. Կրիպտոակտիվներ ձեռք բերողի իրական վնասների հատուցման հարցը որոշելու նպատակով կրիպտոակտիվներ ձեռք բերողի մոլորությունը համարվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարած անձի մեղքով առաջացած, եթե վերջինս չապացուցի, որ չգիտեր և պարտավոր չէր իմանալ այդ տեղեկատվության խեղաթյուրման կամ բացթողման մասին. 3. Յուրաքանչյուր անձ, որն ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ սույն օրենքի 73-րդ հոդվածով արգելված գործողություններ կամ գործարքներ է կատարել, համապարտ պատասխանատվություն է կրում ցանկացած անձի հասցրած վնասի համար, որը տվյալ գործողության կամ գործարքի հետևանքով խեղաթյուրված գնով կրիպտոակտիվ է գնել կամ վաճառել: |