Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 84 Ակցիզային հարկով հարկման օբյեկտը. 1. Ակցիզային հարկով հարկման օբյեկտ են համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով իրականացվող հետևյալ գործարքները և (կամ) գործառնությունները. 1) արտադրողի կողմից արտադրված կամ տարայավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն համարվում է Հայաստանի Հանրապետությունը: Սույն կետի կիրառության իմաստով` Օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարում է համարվում նաև ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի հանձնումը պատվիրատուին. 2) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն. 3) ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն. 4) ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի մատակարարումը: Սույն կետի կիրառության իմաստով` ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի մատակարարում է համարվում նաև ավտոգազալիցքավորման ճնշակայան շահագործող հարկ վճարողի կողմից ներտնտեսական կարիքների համար սեղմված բնական գազի սպառումը: |