Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 Հաստիքների առավելագույն քանակը, հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը, պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը), հաստիքացուցակը. 1. Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն քանակը որոշում է վարչապետը. 2. Պետական ծառայության յուրաքանչյուր տեսակ և համայնքային ծառայություն ունեն պաշտոնների անվանացանկ. 3. Հանրային ծառայության յուրաքանչյուր պաշտոն ունի պաշտոնի անձնագիր (աշխատատեղի նկարագիր). 4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում նախատեսվում է հաստիքացուցակ: Հաստիքացուցակում ներառվում են տվյալ մարմնի բոլոր պաշտոնները, այդ թվում` քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց. 5. Պետական մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով իրենց համար նախատեսված քանակից ավելի հաստիքներ չեն կարող ունենալ, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի. 6. Հանրային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու և անվանացանկ վարելու մեթոդաբանությունը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը: |