Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 88 Չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված տեսքով ապրանքի՝ որոշակի ժամանակահատվածում հայտարարագրման առանձնահատկությունները. 1. Չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված տեսքով ապրանքը, որի տեղափոխումը նախատեսվում է կատարել մի քանի ապրանքային խմբաքանակով՝ սույն հոդվածով սահմանված ժամանակահատվածում, կարող է հայտարարագրվել ԱՏԳ ԱԱ մեկ ծածկագրով. 2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ապրանքի հայտարարագրումը, հայտարարատուն էլեկտրոնային կամ թղթային եղանակով մաքսային մարմիններ ուղարկում է ծանուցում նախատեսվող առաքումների վերաբերյալ՝ կցելով մաքսային մարմինների ընդունած՝ ապրանքների դասակարգման մասին որոշումը. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանուցման մեջ նշվում են՝ 1) հայտարարատուի անվանումը, գտնվելու վայրը. 2) ապրանքի դասակարգման մասին որոշման համարը և տրման ժամկետը. 3) ապրանքի ներմուծման կամ արտահանման նախատեսվող ժամկետները. 4) Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի հավաքման, պահպանման վայրը. 5) այլ տեղեկություններ՝ հայտարարատուի հայեցողությամբ, որոնք կարող են ներմուծվող ապրանքի մաքսային հսկողության համար նշանակություն ունենալ. 4. Սույն հոդվածով նախատեսված ծանուցման ձևը սահմանում է Կոմիտեն. 5. Սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով ապրանքների հայտարարագրման դեպքում ապրանքի բաղկացուցիչ մասերը պետք է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվեն մեկ գործարքի շրջանակում. 6. Կոմպլեկտավորված, ավարտուն ապրանքի վերջին բաղադրիչի համար մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ժամկետը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 117-րդ հոդվածի 8-րդ կետով, և մաքսային մարմինը կարող է այն երկարաձգել ևս մեկ տարի ժամկետով՝ հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա, որը ներկայացվում է մաքսային մարմիններ մինչև Միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը. 7. Անկախ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետից՝ լրացուցիչ երկարաձգման անհրաժեշտության առաջացման պարագայում մաքսային մարմինը կարող է երկարաձգել ապրանքի բաղադրիչների տեղափոխման ժամկետը յուրաքանչյուր անգամ մեկ տարի ժամկետով՝ դիմումը մինչև երկարաձգված ժամկետի ավարտը ներկայացնելու դեպքում, բայց ոչ ավելի, քան ապրանքի առաջին բաղադրիչի համար ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից հետո 5 տարին լրանալը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 88 8. Չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված ապրանքի հայտարարագրման ժամկետի երկարաձգման կարգը սահմանում է Կոմիտեն. 9. Չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված ապրանքի դասակարգման որոշման գործողության դադարեցման դեպքում ապրանքի յուրաքանչյուր բաղադրիչի մաքսային հայտարարագրի հիման վրա հաշվարկվում և գանձվում են մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար հաշվարկված տույժերը. 10. Չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված ապրանքի նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության առանձնահատկությունները սահմանում է Կոմիտեն: |