FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  280

Ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումը.
1. Ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումում նշվում են՝
    1) ազատ պահեստների տիրապետողների անվանման, իրավաբանական և գործունեության իրականացման հասցեների վերաբերյալ տեղեկություններ.
    2) ազատ պահեստների տիրապետողների տիրապետման տակ գտնվող և որպես ազատ պահեստ օգտագործվելու համար նախատեսված շինությունների, տարածքների կամ բաց հրապարակների, դրանց իրավաբանական և գործունեության իրականացման հասցեների, զբաղեցրած ընդհանուր և փակ տարածքների չափերի, հարմարություններով ապահովվածության, սարքավորվածության և նյութատեխնիկական հագեցվածության վերաբերյալ տեղեկություններ.
2. Ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկման մասին ներկայացվող դիմումին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի և համապատասխան պետական լիազոր մարմինների տրամադրած եզրակացությունների բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են: