Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 13 Հաշվետու ժամանակաշրջանը. 1. Հաշվետու ժամանակաշրջանը ժամանակահատված է, որի համար հաշվարկվում և վճարվում են հարկեր և (կամ) բնօգտագործման վճար, ներկայացվում են հարկային հաշվարկներ (բացառությամբ ներմուծման հարկային հայտարարագրերի, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարության և արտահանման հարկային հայտարարագրերի), կատարվում են Օրենսգրքով սահմանված այլ պարտավորություններ. 2. Հաշվետու ժամանակաշրջանը վերաբերում է միայն հարկային հաշվարկներին, իսկ ժամանակահատվածը` ինչպես հարկային այլ փաստաթղթերին, այնպես էլ վճարման վերջնաժամկետներին. 3. Հաշվետու ժամանակաշրջանը հաշվետու ամիսը կամ հաշվետու եռամսյակը կամ հաշվետու կիսամյակը կամ հաշվետու տարին է. 4. Հաշվետու ամիսը որևէ ամսվա 1-ից մինչև տվյալ ամսվա վերջին օրը ներառյալ ժամանակահատվածն է: Հաշվետու եռամսյակը որևէ տարվա հունվար, ապրիլ, հուլիս կամ հոկտեմբեր ամիսների 1-ից մինչև տվյալ տարվա համապատասխանաբար մարտ, հունիս, սեպտեմբեր կամ դեկտեմբեր ամիսների վերջին օրը ներառյալ ժամանակահատվածն է: Հաշվետու կիսամյակը որևէ տարվա հունվար կամ հուլիս ամիսների 1-ից մինչև տվյալ տարվա համապատասխանաբար հունիս կամ դեկտեմբեր ամիսների վերջին օրը ներառյալ ժամանակահատվածն է: Հաշվետու տարին կամ հարկային տարին որևէ տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածն է: Սույն մասի դրույթների կիրառության իմաստով, հաշվի են առնվում սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված առանձնահատկությունները. 5. Կազմակերպության պետական գրանցման (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների համար՝ պետական հաշվառման) կամ ֆիզիկական անձի՝ որպես անհատ ձեռնարկատեր պետական հաշվառման կամ որպես նոտար նշանակման դեպքերում հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ է համարվում կազմակերպության պետական գրանցման (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների համար՝ պետական հաշվառման) կամ ֆիզիկական անձի՝ որպես անհատ ձեռնարկատեր պետական հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրը: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 13 6. Կազմակերպության լուծարման (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների համար՝ պետական հաշվառումից հանման) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանման կամ նոտարի պաշտոնից ազատման դեպքերում հաշվետու ժամանակաշրջանի ավարտ է համարվում կազմակերպության լուծարման (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների համար՝ պետական հաշվառումից հանման) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանման կամ նոտարի պաշտոնից ազատման օրը: |