Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 24 Խոշոր գործարքները. 1. Խոշոր են համարվում այն գործարքները կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնք կապված են Ակադեմիայի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ, որի արժեքը կազմում է նման գործարքներ կատարելու մասին որոշման ընդունման օրվան նախորդող եռամսյակում տրված հաշվապահական հաշվետվությամբ Ակադեմիային սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 50 տոկոսից ավելին: Խոշոր չեն համարվում այն գործարքները, որոնք կատարվում են Ակադեմիայի առօրյա գործունեության ընթացքում և համարվում են նրա կանոնադրական խնդիրներից ուղղակիորեն բխող գործառույթներ. 2. Խոշոր գործարքը կատարվում է հիմնադրի համաձայնությամբ. 3. Ակադեմիայի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքներ կատարելու մասին որոշման ընդունումը Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով վերապահվում է Ակադեմիայի նախագահությանը. 4. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ կատարված խոշոր գործարքը կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր՝ Ակադեմիայի հիմնադրի կամ նրա լիազորած պետական մարմնի հայցի հիման վրա: |