FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  102

Բռնագանձված գումարների բաշխման հերթականությունը և կարգը.
1. Բռնագանձված գումարները մեկից ավելի պահանջատերերի միջև հարկադիր կատարողի որոշմամբ բաշխվում են պահանջների հետևյալ հերթականությամբ.
    1) գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հետ կապված կատարողական վճարները՝ միայն գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին.
    2) գրավով ապահովված պահանջները՝ միայն գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին.
    3) ալիմենտային, կյանքին, առողջությանը, կերակրողի մահվամբ և հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման պահանջները.
    4) աշխատանքային պայմանագրերով աշխատողի և հեղինակային պայմանագրերով հեղինակի պահանջները.
    5) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին հատուցման ենթակա դատական և գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հետ չկապված կատարողական վճարները.
    6) մինչև 100 հազար դրամի չափով այլ պահանջները, բայց 300 հազար դրամը չգերազանցող ընդհանուր չափով.
    7) սույն մասում չնշված այլ պահանջները.
    8) կատարողական վարույթի ընթացքում պարտապանի նկատմամբ նշանակված տուգանքի գումարը.
2. Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո.
3. Միևնույն հերթի պահանջները բավարարվում են ըստ պահանջների ներկայացման ժամանակագրական հաջորդականության։ Ընդ որում՝ պահանջների ներկայացման օր է համարվում՝
    1) սույն օրենքով սահմանված կարգով հարկադիր կատարման դիմում ներկայացվելու օրը.
    2) եթե հարկադիր կատարման դիմում ներկայացվելու օրվա դրությամբ առկա է տվյալ դրամական պահանջի ապահովման չկարճված վարույթ, ապա դրամական պահանջի ապահովման վարույթի հարուցման հիմք հանդիսացած հարկադիր կատարման դիմում ներկայացվելու օրը.
    3) հարկադիր կատարողի որոշման հարկադիր կատարման դեպքում՝ այդ որոշման կայացման օրը.
4. Նույն օրը ներկայացված միևնույն հերթի պահանջները բավարարվում են դրանց չափերին համամասնորեն.
5. Բոլոր պահանջները բավարարվելուց հետո մնացած գումարը վերադարձվում է պարտապանին։