Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 23 Ամուսնությունն անվավեր ճանաչելու հետևանքները. 1. Դատարանի կողմից անվավեր ճանաչված ամուսնությունը չի առաջացնում սույն օրենսգրքով ամուսինների համար նախատեսված իրավունքներ և պարտականություններ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերի. 2. Ամուսնությունն անվավեր ճանաչած անձանց կողմից համատեղ ձեռք բերված գույքի նկատմամբ կիրառվում են բաժնային սեփականության մասին քաղաքացիական օրենսդրության նորմերը. 3. Ամուսնությունն անվավեր ճանաչած անձանց կնքած ամուսնական պայմանագիրը, որպես կանոն, ճանաչվում է անվավեր. 4. Ամուսնությունն անվավեր ճանաչելը չի ազդում այդպիսի ամուսնությունից ծնված կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու պահից հետո` երեք հարյուր օրվա ընթացքում, ծնված երեխաների իրավունքների վրա. 5. Ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին վճիռ կայացնելիս դատարանը կարող է ճանաչել ամուսնուց ապրուստի միջոց ստանալու` մյուս ամուսնու (բարեխիղճ ամուսնու) իրավունքը, որի իրավունքները խախտվել են նման ամուսնության կնքմամբ, իսկ մինչև ամուսնությունն անվավեր ճանաչելու պահը ձեռք բերված համատեղ գույքը բաժանելիս իրավունք ունի կիրառելու սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի նորմերը, ինչպես նաև լրիվ կամ մասնակիորեն վավեր ճանաչելու ամուսնական պայմանագիրը։ Բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահանջելու հատուցել իրեն պատճառված գույքային վնասը՝ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով. 6. Ամուսնությունն անվավեր ճանաչելու դեպքում բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահպանելու ամուսնության պետական գրանցման ժամանակ ընտրված ազգանունը։ |