FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  196

10. Գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով դատարանը կայացնում է լրացուցիչ որոշում, որի նկատմամբ կիրառելի են սույն հոդվածի կանոնները:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  196

Լրացուցիչ վճիռը.
1. Վճիռ կայացրած առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կայացնում է լրացուցիչ վճիռ, եթե`
    1) վճռի պատճառաբանական մասում որևէ պահանջի անդրադառնալով` վճռի եզրափակիչ մասում ըստ էության չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը.
    2) լուծելով իրավունքի մասին հարցը՝ չի նշել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել գործին մասնակցող անձը.
    3) չի լուծել կամ թերի է լուծել դատական ծախսերի հարցը.
    4) չի լուծել հայցի ապահովման միջոցները վերացնելու հարցը.
2. Լրացուցիչ վճիռը դատարանի նախաձեռնությամբ կարող է կայացվել, իսկ դրա վերաբերյալ միջնորդությունը կարող է ներկայացվել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած վճիռներով լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով լրացուցիչ վճիռ կայացնելու միջնորդությունը կարող է ներկայացվել նաև վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո.
4. Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին հարցը լուծվում է դատական նիստում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով լրացուցիչ վճիռ կայացնելու միջնորդության, որը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար.
5. Առաջին ատյանի դատարանը լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը պետք է քննի և լուծի այն ստանալու օրվանից 20 օրվա ընթացքում.
6. Լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում.
7. Լրացուցիչ վճիռը կամ այն կայացնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել.
8. Առաջին ատյանի դատարանը չի կարող լրացուցիչ վճիռ կայացնել այն հարցի կապակցությամբ, որի վերաբերյալ ներկայացվել է բողոք.
9. Վճռի բեկանման դեպքում լրացուցիչ վճիռը համարվում է բեկանված, եթե այլ բան սահմանված չէ վերադաս դատական ատյանի որոշմամբ: