Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 18 Մուտքն ու ելքը պատիժ կատարող հիմնարկներ և մարմիններ. 1. Պատիժ կատարող հիմնարկ և մարմին մուտքի և ելքի կարգը համապատասխանաբար սահմանում են Հայաստանի Հանրապետության արդարադատության և պաշտպանության նախարարները. 2. Առանց հատուկ թույլտվության պատիժ կատարող հիմնարկ կամ մարմին անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝ 1) Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդարադատության և պաշտպանության նախարարները և նրանց՝ ոլորտը համակարգող տեղակալները. 2) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրավոր որոշման հիման վրա՝ այդ որոշմամբ նախատեսված կարգով և ծավալով. 3) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա. 4) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, որոնք օրենքով սահմանված կարգով քննում են պատժի կատարման հետ կապված հարցերը, այդ թվում՝ դատապարտյալի՝ պատիժ կատարող հիմնարկների կամ մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության կամ ընդունած որոշման դեմ բերված բողոքները. 5) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա՝ ոլորտը համակարգող տեղակալը, ինչպես նաև այն դատախազները, որոնք օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ. 6) փաստաբանները՝ իրենց վստահորդների հետ հանդիպման նպատակով. 7) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք, ինչպես նաև պրոբացիայի ծառայողը՝ իր լիազորությունների իրականացման նպատակով. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 18 8) ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից դատապարտյալների հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենսգրքով սահմանված` դատապարտյալներին տրամադրվող տեսակցությունների քանակի վրա. 4. Պատիժ կատարող հիմնարկ կամ մարմին մուտք ու ելք ունեցող անձը, ինչպես նաև նրա իրերը պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմի կողմից ենթարկվում են զննության, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ խուզարկության: |