Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 36 Երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը. 1. Երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին կից լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացվում երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը. 2. Ծրագիրը պետք է ներառի` 1) կատարվելիք աշխատանքների նպատակները և ենթադրվող ժամկետները. 2) ընդերքի ուսումնասիրվելիք տեղամասում նախկինում իրականացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների վերլուծությունը, եթե այդպիսի աշխատանքներ կատարվել են. 3) աշխատանքների կատարման նախանշված մեթոդները, եղանակները, միջոցները և մոտավոր ծավալները. 4) ընդերքի այն տեղամասի նկարագրությունը, որտեղ ուսումնասիրություն իրականացնելու համար ներկայացվել է դիմումը, և ընդերքի այդ տեղամասի հատակագիծը` օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող վեց ամսվա դրությամբ. 3. Երկրաբանական ուսումնասիրության ծրագրին կցվում են՝ 1) անհրաժեշտ քարտեզագրական նյութերը. 2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը. 4. Առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված կամ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն ստացած երկրաբանական ուսումնասիրության ծրագրի՝ երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործումն արգելվում է: |