FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  17

Քաղաքացիական հասարակության աջակցությունը գենդերային հավասարության ապահովմանը.
1. Քաղաքացիական հասարակության անդամներն իրավունք ունեն`
    1) մասնակցելու գենդերային հավասարության ապահովման պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած որոշումների, ծրագրերի և միջոցառումների մշակմանը և իրագործմանը.
    2) վեր հանելու գենդերային հավասարության խախտման փաստերը և գենդերային քաղաքականության ոլորտում պետական լիազոր մարմին ներկայացնել տվյալներ` գենդերային հավասարության ապահովման ոլորտում մշտադիտարկում իրականացնելու նպատակով.
    3) իրականացնելու սույն օրենքի և գենդերային հավասարության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման մշտադիտարկումը.
    4) իրականացնելու նորմատիվ իրավական ակտերի նախագծերի և գործող նորմատիվ իրավական ակտերի անկախ գենդերային փորձաքննություն, գենդերային վերլուծություն և այդ առնչությամբ համապատասխան եզրակացություն, առաջարկություն կամ օրենքների և այլ իրավական ակտերի նախագծեր մշակել և ներկայացնել իրավասու մարմիններ.
    5) նախապատրաստելու գենդերային հավասարության ապահովման ոլորտի վերաբերյալ այլընտրանքային հրապարակային զեկույցներ, հաղորդումներ.
    6) զանգվածային լրատվության միջոցներով իրականացնելու գենդերային հավասարության ապահովմանը միտված քարոզչություն.
    7) իրականացնելու գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության աջակցմանն ուղղված օրինական այլ գործողություններ.
2. Զանգվածային լրատվության միջոցներն իրենց ծրագրերով, թողարկումներով գենդերային հավասարությանը վերաբերող տեղեկատվության տարածմամբ աջակցում են գենդերային հավասարության առաջընթացին: