FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը.
1. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը շնորհվում է պետական, հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, ինչպես նաև հումանիտար բնագավառներում նշանակալի նվաճումների և մատուցած այլ ակնառու ծառայությունների համար.
2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանն ունի երկու աստիճան`
    1) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան.
    2) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան.
3. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է.
4. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները և դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք.
5. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված ծառայողները և անձինք` հայրենիքին մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար: