FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  139

Վերաքննիչ բողոքը հետ վերցնելը.
1. Վերաքննիչ դատարան բողոք բերելուց հետո մինչև վերաքննիչ դատարանում գործի դատաքննության ավարտը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի ներկայացնելու դիմում բողոքը հետ վերցնելու մասին.
2. Սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերով, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից, վերաքննիչ բողոք բերելուց հետո բողոք բերող անձն իրավունք չունի ներկայացնելու դիմում՝ բողոքը հետ վերցնելու մասին.
3. Եթե բողոք բերած անձը բողոքը հետ վերցնելու մասին դիմումը ներկայացրել է վերաքննիչ դատարանի կողմից բողոքը քննության ընդունվելուց հետո, ապա վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից։ Եթե դատական ակտը բողոքարկել են նաև այլ անձինք, ապա վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով: