FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  17

Էթիկայի կոմիտեն.
1. Էթիկայի կոմիտեն գործադիր իրավասություններից անկախ մարմին է, որը հսկողություն է իրականացնում Հաշվեքննիչ պալատի հաստատած հաշվեքննության էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ, դիտարկում է հաշվեքննողների գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, ուսումնասիրում է հաշվեքննողների ու հաշվեքննության խմբի ղեկավարի կամ հաշվեքննության խմբի ղեկավարի ու հաշվեքննությունը համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամի միջև մասնագիտական դատողությունների էական տարբերության դեպքերը, դրանց հիման վրա Հաշվեքննիչ պալատ է ներկայացնում մասնագիտական եզրակացություններ, ինչպես նաև իրականացնում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ էթիկայի կոմիտեին վերապահված այլ գործառույթներ.
2. Էթիկայի կոմիտեն կազմված է Հաշվեքննիչ պալատի երեք անդամից: Էթիկայի կոմիտեի անդամները չեն վարձատրվում իրենց կատարած աշխատանքի համար: Այդ աշխատանքը նրանք կատարում են որպես Հաշվեքննիչ պալատի անդամ.
3. Էթիկայի կոմիտեի անդամ չեն կարող լինել Հաշվեքննիչ պալատի նախագահը և հաշվեքննություններ համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամները.
4. Էթիկայի կոմիտեի քննարկումներին և աշխատանքներին չեն կարող մասնակցել էթիկայի կոմիտեի անդամ չհանդիսացող Հաշվեքննիչ պալատի անդամները.
5. Էթիկայի կոմիտեն հաշվետու է Հաշվեքննիչ պալատին.
6. Էթիկայի կոմիտեի իրավասությունների իրականացման կարգը սահմանվում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ: