Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 48 Դատական կարգադրիչների ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները. 1. Դատական կարգադրիչների ծառայության պետ կարող է նշանակվել այն դատական կարգադրիչը, որն զբաղեցրել է ծառայության գլխավոր կամ առնվազն երեք տարի առաջատար խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում. 2. Դատական կարգադրիչների ծառայության գլխավոր խմբի պաշտոններում, բացառությամբ ծառայության պետի պաշտոնի, կարող է նշանակվել այն դատական կարգադրիչը, որն զբաղեցրել է ծառայության գլխավոր կամ առնվազն երեք տարի առաջատար խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում. 3. Դատական կարգադրիչների ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն դատական կարգադրիչը, որն զբաղեցրել է ծառայության գլխավոր խմբի կամ առնվազն երեք տարի առաջատար խմբի պաշտոն. 4. Դատական կարգադրիչների ծառայության կրտսեր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն դատական կարգադրիչը, որն զբաղեցրել է ծառայության գլխավոր, առաջատար խմբի կամ առնվազն մեկ տարի կրտսեր խմբի պաշտոն. 5. Դատական կարգադրիչների ծառայության կրտսեր խմբում պաշտոնում կարող է նշանակվել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացին: Վերջինիս շնորհվում է արդարադատության կրտսեր սերժանտի կոչում կամ ունեցած ավելի բարձր զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխանող կոչում. 6. Դատական կարգադրիչների ծառայության գլխավոր, առաջատար խմբերի պաշտոններում կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները. 7. Դատական կարգադրիչների ծառայության առաջատար խմբի պաշտոններում առաջին անգամ նշանակված քաղաքացիներին, լեյտենանտից ցածր զինվորական կամ հատուկ կոչում, դասային աստիճան, որակավորման դաս ունենալու, ինչպես նաև կոչում չունենալու դեպքում շնորհվում է արդարադատության լեյտենանտի կոչում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 48 8. Դատական կարգադրիչների ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար դատական կարգադրիչներին ներկայացվող պահանջները: Զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համապատասխանությունը դատական կարգադրիչների ծառայության պաշտոններին սահմանում է Կառավարությունը. 9. Դատական կարգադրիչների ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով. 10. Դատական կարգադրիչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, այդ թվում` ծառայողական քննության դեպքում կին դատական կարգադրիչի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև դատական կարգադրիչի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` դատական կարգադրիչների ծառայության կադրերի ռեզերվում գտնվող դատական կարգադրիչին կամ դատական կարգադրիչների ծառայությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով: Սույն մասով նախատեսված հիմքերի վերացման դեպքում փոխարինող դատական կարգադրիչը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր կամ իր համաձայնությամբ ավելի ցածր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում: |