Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 62 Ֆինանսական առողջացման ծրագրի քննարկումը. 1. Ֆինանսական առողջացման ծրագիրն ստանալուց հետո` երկու օրվա ընթացքում, դատարանը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձնելու մասին, եթե այն չի համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջներին, կամ չի ներկայացվել ֆինանսական առողջացման ծրագրի օրինակը կառավարչին ուղարկված լինելու վերաբերյալ ապացույցը (բացառությամբ ծրագիրը կառավարչի կողմից ներկայացվելու դեպքերի): Դատարանը որոշմամբ նշում է առկա թերությունները և սահմանում է եռօրյա ժամկետ` առկա թերությունները շտկելու և ֆինանսական առողջացման ծրագիրը կրկին ներկայացնելու համար: Մինչև որոշում ընդունելը դատարանը կարող է ծրագիր ներկայացնող անձից պահանջել ներկայացնել ծրագրի վերաբերյալ փորձագետի եզրակացություն. 2. Ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո սահմանված ժամկետում թերությունները վերացվելու և այն կրկին դատարան ներկայացվելու դեպքում համարվում է ժամկետում ներկայացված. 3. Դատարանը երկօրյա ժամկետում որոշում է կայացնում ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննության թողնելու մասին, եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձվելու դեպքում սահմանված ժամկետում թերությունները չեն վերացվել, կամ կրկին ներկայացվելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ. 4. Եթե ֆինանսական առողջացման ծրագիրն ստանալուց կամ ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձվելու դեպքում կրկին ներկայացվելուց հետո` երկօրյա ժամկետում, դատարանը որոշում չի ընդունել ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին, ապա կառավարչին, պարտապանին և իրեն հայտնի բոլոր պարտատերերին ծանուցում է դատարանում ֆինանսական առողջացման ծրագրի առկայության և ծրագրին նրանց ծանոթանալու իրավունքի մասին. 5. Կառավարիչը ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու` սույն օրենքով կամ ժամկետի երկարաձգման մասին դատարանի որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 20 օրվա ընթացքում, հրավիրում է ժողով ֆինանսական առողջացման ծրագիրը (ծրագրերը) քննարկելու նպատակով, որին հրավիրվում է պարտապանը: |