FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  14.3

Տեսալսողական մեդիայի չափումները և սկզբունքները.
1. Տեսալսողական մեդիայի ոլորտում վարկանիշի ձևավորումը, ինչպես նաև տեսալսողական մեդիայի ոլորտի գովազդային ծառայությունների շուկայում վարկանիշային գնագոյացումը կատարվում են հեռարձակողների, առանձին տեսալսողական հաղորդումների և տեսալսողական ծրագրերի չափումների միջոցով.
2. Չափումները կատարվում են օրինականության, անկողմնակալության, անկախության, վստահելիության, արհեստավարժության, հետազոտությունների անընդհատության և չափումների ոլորտում ընդունելի այլ սկզբունքների հիման վրա.
3. Չափումների արդյունքները ենթակա չեն հրապարակման, եթե համապատասխան հեռարձակողն այդ մասով գրավոր պահանջ է ներկայացնում չափումներ կատարող անձին։ Հեռարձակողը համապատասխան պահանջը ներկայացնելուց հետո այդ մասով չափումների արդյունքները տրամադրում է բացառապես կարգավորող մարմնին, որը դրանք կարող է օգտագործել օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։