Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 Ապահովագրական հատուցում ստանալու համար դիմելու ընթացակարգը. 1. Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի ապահովագրական պատահարի օրվանից հետո` եռամսյա ժամկետում, դիմելու վնաս պատճառած անձի պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությանը կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` Բյուրոյին: Եթե տուժողը կամ նրա իրավահաջորդը սույն մասով նախատեսված եռամսյա ժամկետում ապահովագրական հատուցում ստանալու համար չի դիմում պատահարի հետևանքով անգիտակից վիճակում կամ այնպիսի իրավիճակում լինելու պատճառով, որ անհնարին է դարձրել տուժողի կամ նրա իրավահաջորդի կողմից ապահովագրական ընկերությանը սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական հատուցում ստանալու համար դիմելը կամ գույքին պատճառված վնասների առկայության դեպքում` այդ գույքի պահպանման համար պատասխանատու անձի (գույքը նրա մոտ գտնվել է այն պահպանելու, օգտագործելու կամ նրա համաձայնությամբ այլ նպատակներով) կողմից պատահարի մասին չտեղեկացնելու պատճառով, ապա նրա համար եռամսյա ժամկետը սկսում է գործել ապահովագրական հատուցում ստանալու համար դիմում ներկայացնելն անհնարին դարձնող հանգամանքների վերացման կամ ապահովագրական պատահարի մասին տեղեկանալու օրվանից սկսած: Տուժողը կամ նրա իրավահաջորդը կրում են ապահովագրական հատուցում ստանալու համար սահմանված ժամկետում դիմելու անհնարինության կամ տեղյակ չլինելու ապացուցման պարտականությունը. 2. Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդը անձամբ կամ ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում և Բյուրոյի կանոններով նախատեսված փաստաթղթերը: Ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 3. Եթե տուժողն ունի սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերության հետ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա կամ նրա իրավահաջորդի պահանջով այդ ապահովագրական ընկերությունը պարտավոր է անվճար գործել որպես տուժողի (նրա իրավահաջորդի) ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար սույն օրենքով սահմանված գործընթացում, բացառությամբ այն դեպքերի, երբ տուժողը և վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միևնույն ապահովագրական ընկերության հետ: Եթե տուժողը և վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միևնույն ապահովագրական ընկերության հետ, ապա տուժողի (նրա իրավահաջորդի) պահանջով Բյուրոն պարտավոր է անվճար գործել որպես տուժողի (նրա իրավահաջորդի) ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար սույն օրենքով սահմանված գործընթացում: Եթե տուժողն ապահովագրական պատահարը տեղի ունենալու պահին հետիոտն կամ ուղևոր է և չունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերության հետ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա կամ նրա իրավահաջորդի պահանջով Բյուրոն պարտավոր է անվճար գործել որպես տուժողի (նրա իրավահաջորդի) ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար սույն օրենքով սահմանված գործընթացում. 4. Բյուրոն սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործառույթի իրականացման համար իր կատարած ծախսերի մասով հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի` ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերության, իսկ վերջինիս բացակայության դեպքում` վնաս պատճառող անձի նկատմամբ: |