FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  73

Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի և մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարների պատասխանատվությունը.
1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի և մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարները պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործեն` ելնելով մասնակիցների շահերից, իրականացնեն իրենց իրավունքները և կատարեն իրենց պարտականությունները բարեխղճորեն և խելամտորեն.
2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի և մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարները պատասխանատվություն են կրում իրենց դիտավորյալ գործողությունների (անգործության) հետևանքով մասնակիցներին պատճառված վնասի համար` Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Եթե վնաս պատճառած արարքն իրականացրել են կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի և(կամ) մասնակիցների ռեեստրը վարողի մեկից ավելի ղեկավարներ, ապա նրանք մասնակիցների առջև կրում են համապարտ պատասխանատվություն.
3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի և մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարների պատասխանատվությունը ներառում է, սակայն չի սահմանափակվում սույն օրենքի 74-րդ և 77-րդ հոդվածներով նախատեսված դեպքերով: