FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  199

Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները.
1. Հայաստանի Հանրապետության ջրային, ընդերքի մասին և անտառային օրենսգրքերում, «Ջրի ազգային ծրագրի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերում կիրառվող հասկացությունները սույն բաժնում կիրառվում են այդ իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե սույն բաժնով այլ բան սահմանված չէ.
2. Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված «լիազոր մարմին» հասկացությունը սույն բաժնի կիրառության իմաստով ունի հետևյալ նշանակությունը.
    1) ընդերքօգտագործման լիազոր մարմին` ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմին.
    2) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում, ինչպես նաև շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների պահպանման ու կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով վարչարարության և ստուգման իրավասություն ունեցող ստորաբաժանում.
    3) շրջակա միջավայրի մարմին` շրջակա միջավայրի պահպանության, կենդանական և բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառներում պետական կառավարման լիազոր մարմին.